ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կրակի դադդարեցման ու բանակցություների համար միակ միջնորդը Ռուսաստանը կարող է լինել. Արմեն Սարգսյան

Կրակի դադդարեցման ու բանակցություների համար միակ միջնորդը Ռուսաստանը կարող է լինել. Արմեն Սարգսյան
14.10.2020 | 13:07

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում կարող է ոչ միայն իրավիճակի կարգավորմանը նպաստել, այլ էական նշանակություն ունենալ ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման առումով: Այս մասին նախագահը հայտարարել է «Дождь» հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:


«Խաղաղություն հաստատելը հեշտ գործ չէ, և այդ առումով բոլորս պետք է շնորհակալություն հայտնենք ռուսական կողմին,- ասել է նա ու հավելել,- Ռուսաստանը Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունի, մոտ է նաև Ադրբեջանի հետ, հետևաբար Ռուսաստանն է միայն, որ բանակցությունների ժամանակ կարող է միջնորդ լինել: Հենց միայն Ռուսաստանն է, որ կարող է կանգնեցնել ռազմական գործողությունները»:

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ